211652_close_icon

Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով․ Առավոտ

views-count1381 դիտում article-date 09:47 25-07-2014
«Առավոտ» թերթը գրում է․ «Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով և, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում: Երբ նրանց բանավեճի ես հրավիրում, նրանք սովորաբար ասում են՝ «բեր իմ կալիբրի այսինքն՝ տրամաչափի մարդ»: Իսկ մեր գործիչների, պատգամավորների «կալիբրը» մոտավորապես հավասար է Հենրիկի Քիսինջերին կամ, ծայրահեղ դեպքում, Մարգարեթ Թետչերին: Հարց է ծագում՝ եթե նրանք այդպիսի հանճարներ են, ինչո՞ւ Հայաստանն իր բարեկեցության մակարդակով չի մոտենում Քիսինջերի և Թետչերի երկրներին: Իհարկե, բանավեճի մշակույթը բացակայում է ոչ միայն քաղաքական գործիչների մոտ: Փորձեք, օրինակ, բանավեճ կազմակերպել «նարեկական» և «հականարեկական» ճարտարապետների միջև: Նրանք իրար մասին նույնիսկ ավելի վատ են խոսում, քան ՀՀԿ-ականները՝ էրդողանի մասին. «Տո էդ բոմժն ով ա, որ ես իրա հետ բանավիճեմ: Դու հլը մի հատ նրա գծագրած շենքերը նայի»: Այսինքն՝ այստեղ էլ «կալիբրի» խնդիր է առաջանում: Չնայած, ինչպես հայտնի է, ոչինչ այս երկրավոր կյանքում հավերժ չէ: 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ առաջին նախագահը ի պատասխան լրագրողի հարցի ասաց. «Հարյուր տարի էլ անցնի՝ ես Քոչարյանի և Օսկանյանի ասածները չեմ մեկնաբանի»: Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր