211652_close_icon
views-count3574 դիտում article-date 13:36 25-04-2016

9-ամյա Արամը սուր լեյկոզով է տառապում. նրա միայնակ մայրը հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2007 թվականին ծնված Արամ Ավետյանը տառապում է սուր լեյկոզով, գտնվում է Մուրացանի անվան կլինիկայում՝ քիմիաթերապիայի բաժանմունքում: 2012 թվականին երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության նշաններ և նշված կլինիկայում բուժում ստանալուց հետո կարծես երեխայի մոտ ամեն ինչ լավ է ընթանում, սակայն 2016 թվականին Արամի մոտ հիվանդությունն ավելի սուր ընթացք է ստանում: Երեխայի մայրը, ով չի աշխատում և ունենալով երեք երեխա, լինելով միայնակ մայր, չի կարողանում հոգալ երեխայի համար պատշաճ բուժում: Արամը հիվանդանոցում ստանում է այն քիմիաթերապիայի կուրսը, որը հիվանդանոցը տրամադրում է անվճար: Արամի մոտ կատարվել է գենետիկ հետազոտություն, արդյունքներից պարզ կլինի նրա բուժման ընթացքը՝ հնարավո՞ր է ողնուղեղի փոխպատվաստում, թե՝ ոչ: Հիմա բժիշկները խորհուրդ են տալիս անցնել 3 փուլից բաղկացած ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս: Ամեն մի փուլի արժեքն է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մայրը դիմում է մեր աջaկցությանը. եթե կլինեն հովանավորներ, ովքեր կցանկանան երեխային օգնել ստանալ բուժումը, Յունիբանկում բացվել են հաշվեհամարներ Արամի տատիկի՝ Քաղցրիկ Առաքելյանի անունով. [b]24105030103500 ՀՀ դրամ 24105030103502 ՌԴ ռուբլի 24105030103503 ԱՄՆ ռուբլի 24105030103501 ԵՎՐՈ SWIFT: UNIJAM22[/b] Արամի մայրիկի՝ Աննա Ավետիսյանի հեռախոսահամարներն են. [b]+37491 322 518, +37498 322 518:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր