2524 դիտում
19:39 25-07-2014
Ռեկտորն ուսանողից 250 հազար դրամ կաշառք է պահանջել
65-ամյա Վարդան Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով, Լևոն Օրբելու անվան համալսարանի ռեկտոր, օժտված լինելով կարգադրիչ և կառավարչական լիազորություններով, համալսարանի հեռակա իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհի Ռուզաննա Սայադյանի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել է և Ռուզաննա Սայրադյանի մորից՝ Ալմազ Սայրադյանից, ստացել է 250.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք: Ինչպես նաև 2013 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կեղծել է իրավունք վերապահող վկայական հանդիսացող, Ռուզաննա Սեյրանի Սայրադյանի անվամբ լրացված Լևոն Օրբելու անվան համալսարանի թիվ 000333 դիպլոմը, Լիանա Ժորայի Մոսոյանի անվամբ լրացված թիվ 000348 դիպլոմը և Աշոտ Վարազդատի Մուրադյանի անվամբ լրացված թիվ 000347 դիպլոմը՝ դրանք հիշյալ անձանց իրացնելու նպատակով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով եւ 325 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավսության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
17:57 10-11-2023
ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչը շուրջ 20 ուսանողից տարբեր չափերի կաշառք է ստացել
25163 դիտում
14:49 07-10-2021
Արդյոք հնդիկ ուսանողից ռեկտորը գումար է պահանջել.aravot.am
3269 դիտում
15:34 08-02-2020
6 անշարժ գույք, 2 մեքենա, 12 մլն դրամ, 250 հազար դոլար, 18 հազար եվրո. Վահագն Վերմիշյանի ունեցվածքը
Այս բաժնից
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
796 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան