8443 դիտում
17:37 25-07-2014
Ավտովթար Երևանում. Զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց բախվել են Toyota-ն ու Գազ 322132-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արարատյան փողոցում՝ Զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց, բախվել են Մասիս քաղաքի Նոր թաղամասի բնակիչ, 54-ամյա Սիմոն Հովհաննիսյանի վարած Գազ 322132 մակնիշի 29 OO 481 համարանիշի միկրոավտոբուսն ու Երևանի բնակիչ, 26-ամյա Վանիկ Խաչատրյանի Toyota Platz մակնիշի 38 VA 333 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ, 36-ամյա Վարդան Սաղաթելյանը և 30-ամյա Էլլադա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես ՎՔՆ-ի պետ, իսկ վթարի մեղավորը, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովհաննիսյանն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով Toyota Platz մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 60.000 դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+