1066 դիտում
21:52 25-07-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Plant for Peace» նախաձեռնության հիմնադրին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է 2007 թվականից գործող բրիտանական «Plant for Peace» (Աճեցում հանուն խաղաղության) նախաձեռնության հիմնադիր Ջեյմս Բրեթին:
Նախաձեռնության նպատակն է հակամարտությունների և հետ-հակամարտային տարածքներում աջակցել գյուղացիական համայնքներին և փոքրածավալ ֆերմերային տնտեսություններին պարենային ապահովության և կայուն տնտեսական զարգացման խնդրում, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում:
Հանդիպման ընթացքում Ջեյմս Բրեթը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը` առավել հանգամանորեն անդրադառնալով Աֆղանստանում կատարվող աշխատանքներին: Նախաձեռնության շնորհիվ ստեղծվել են պտղաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսկան կոոպերատիվներ, և նրանց կողմից արտադրված հումքը վերամշակելուց և փաթեթավորելուց հետո «Plant for Peace»-ի օժանդակությամբ իրացվել է տարբեր երկրներում: Արդյունքում բարձրացել է ֆերմերների զբաղվածության մակարդակը և ավելացել է նրանց եկամուտները:
Նախարար Սերգո Կարապետյանը, բարձր գնահատելով այդ նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները, հնարավոր և իրատեսական է համարել Հայաստանում նույնպես նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը` նկատի ունենալով, որ ֆերմերային կոոպերատիվների ստեղծումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկն է:
Որպես ծրագրի սկիզբ կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կնքել փոխըմբռման հուշագիր, որում կարտացոլվեն ծրագրի ընդհանուր ռազմավարությունը, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղղությունները:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
14:01 19-05-2024
Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
3400 դիտում
16:25 24-08-2021
Խաղաղության կոչ պարի միջոցով. Երևանի փողոցներում առաջին անգամ կիրականացվի Yerevan peace dancewalk պերֆորմանսը
3490 դիտում
13:23 28-09-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադրին
Այս բաժնից
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
796 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան