4253 դիտում
14:50 26-07-2014
Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ Խ. Բադասյանը զոհվել է այսօր՝ հուլիսի 26-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելու և վերջինիս հետ շպրտելու ժամանակ:
Քիչ առաջ տեղեկացրել էինք նաև, որ հակառակորդի դիվեսիոն խումբը հրազենային վիրավորում է հասցրել ևս 2 զինծառայողների: Վիրավորներից մեկը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ Բենիկ Օհանջանյանն է, ում կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում, իսկ մյուս զինծառայողը Մեղրիի Ագարակ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանն է, ում վիճակը շատ ծանր է:
Նմանատիպ նյութեր
1961 դիտում
15:35 14-06-2014
ԼՂՀ ՊՆ փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
3498 դիտում
16:03 02-08-2014
Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Այս բաժնից
925 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1099 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար
1321 դիտում
20:12 09-01-2025
Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ