211652_close_icon

Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ

views-count1705 դիտում article-date 20:12 09-01-2025
Լիբանանի խորհրդարանն այսօր քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Երկրորդ փուլում Աունի օգտին քվեարկեցին 128-տեղանոց լիբանանյան խորհրդարանի անդամներից 99-ը, առաջին փուլում նա 71 ձայն էր ստացել։

Աունի ընտրությունը հնարավոր դարձավ, երբ շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժման աջակցությունը վայելող Սուլեյման Ֆրանժյեն ինքնաբացարկ հայտարարեց՝ իր աջակցությունը հայտնելով բանակի հրամանատարին։

Նմանատիպ նյութեր