2712 դիտում
16:14 26-07-2014
Եղբոր հետ աղջիկ փախցրած երիտասարդին դատարանն ազատել է 4 տարվա ազատազրկումից, քանի որ նա ամուսնացել է տուժողի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտունու ընդհանուր իրավասության դատարանը Վյաչեսլավ Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա շուրջ 6 ամիս համակրելով համագյուղացի Սաթենիկ Մարտիրոսյանին՝ նրան ամուսնության առաջարկություն անելուց և մերժում ստանալուց հետո վերջինիս ամուսնության նպատակով առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել իր եղբոր` Արտյոմ Գաբրիելյանի հետ և իրենց տան բակից հետևելով և տեսնելով, որ մայր և դուստր տնից դուրս են եկել և քայլելով գնում են գյուղամիջյան ճանապարհով, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Վ. Գաբրիելյանին պատկանող «Միցուբիշի պաջերո» մակնիշի 33 VS 365 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շարժվել են նրանց ընթառաջ և հասնելով նրանց՝ արգելակել ու իջնելով ավտոմեքենայից՝ վերջիններիս նկատմամբ բռնության գործադրմամբ, այն է՝ Վ. Գաբրիելյանը բռնել է Ս. Մարտիրոսյանի ձեռքից և նրան իր կամքին հակառակ քաշելով տարել է դեպի ավտոմեքենան, իսկ Ա. Գաբրիելյանն իր հերթին մի կողմ է հրել Ս. Մարտիրոսյանի մորը: Այնուհետև Ա. Գաբրիելյանը, բռնելով Ս. Մարտիրոսյանի ոտքերից, Վ. Գաբրիելյանի հետ միասին նրան իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և դաշտամիջյան ճանապարհներով տարել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ուղղությամբ:
Արծվանիստ գյուղ հասնելով՝ նրանց ավտոմեքենային է մոտեցել Ս. Մարտիրոսյանին իր ավտոմեքենայով օգնության հասած հորեղբայրը՝ Արթուր Մարտիրոսյանը, ով և Ս. Մարտիրոսյանին հետ է վերադարձրել Վարդենիս քաղաք և տարել ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին:
Քննելով գործը՝ դատարանը վճռել է Վյաչեսլավ Սերյոժայի Գաբրիելյանին եւ նրա եղբորը` Արտյոմ Գաբրիելյանին, մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Դատարանը վճիռը կայացնելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ տղան ամուսնացել է տուժողի հետ:
Նմանատիպ նյութեր
7134 դիտում
14:54 05-08-2014
Առեւանգված աղջիկը դատարանին խնդրել է չդատել իրեն փախցրած երիտասարդին
1869 դիտում
14:45 30-08-2014
Աղջիկ փախցրած եղբայրների դատաքննությունը ավարտվեց ոչ թե ազատազրկմամբ, այլ՝ ամուսնությամբ
7635 դիտում
17:59 15-09-2014
Խոպանում գտնվող ընկերոջ համար աղջիկ փախցրած երիտասարդն ու նրա ընկերը պատիժ չեն կրի
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»