211652_close_icon
views-count1875 դիտում article-date 14:45 30-08-2014

Աղջիկ փախցրած եղբայրների դատաքննությունը ավարտվեց ոչ թե ազատազրկմամբ, այլ՝ ամուսնությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վյաչեսլավ Գաբրիելյանին և Արտյոմ Սերյոժայի Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Վյաչեսլավը, շուրջ 6 ամիս համակրելով համագյուղացի Սաթենիկ Մարտիրոսյանին, նրան առաջարկություն անելուց և մերժում ստանալուց հետո վերջինիս ամուսնության նպատակով առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել իր եղբոր` Արտյոմ Գաբրիելյանի հետ և հաջորդ օրը իրենց տան բակից հետևելով և տեսնելով, որ մայր և դուստր տնից դուրս են եկել և քայլելով գնում են գյուղամիջյան ճանապարհով, բռնի ուժով փախցրել են: Նախ, իրենց հանցավոր մտադրություն իրագործելու նպատակով Վ. Գաբրիելյանին պատկանող «Միցուբիշի պաջերո» մակնիշի 33 VS 365 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շարժվել են նրանց ընթառաջ եւ հասնելով նրանց՝ արգելակել և իջնելով ավտոմեքենայից՝ վերջիններիս նկատմամբ բռնության գործադրմամբ, այն է՝ Վ. Գաբրելյանը բռնել է Ս. Մարտիրոսյանի ձեռքից և նրան իր կամքին հակառակ քաշելով տարել է դեպի ավտոմեքենան, իսկ Ա. Գաբրիելյանը իր հերթին մի կողմ է հրել Ս. Մարտիրոսյանի մորը: Այնուհետև Ա. Գաբրիելյանը, բռնելով Ս. Մարտիրոսյանի ոտքերից, Վ. Գաբրիելյանի հետ միասին նրան իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և դաշտամիջյան ճանապարհներով տարել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ուղղությամբ: Արծվանիստ գյուղ հասնելով՝ նրանց ավտոմեքենային է մոտեցել Ս. Մարտիրոսյանին իր ավտոմեքենայով օգնության հասած հորեղբայր Արթուր Մարտիրոսյանը, որն էլ Ս. Մարտիրոսյանին վերադարձրել է Վարդենիս քաղաք և տարել ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Մարտունու ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, Վյաչեսլավ Գաբրիելյանին և Արտյոմ Գաբրիելյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Դատարանը հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալն ու տուժողն ամուսնացել են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր