211652_close_icon
views-count1506 դիտում article-date 22:06 26-07-2014

Կոլումբիայի հավաքականի դարպասապահը կհամալրի «Արսենալ»-ի շարքերը

Կոլումբիայի հավաքականի և ֆրանսիական «Նիցցա»-ի դարպասապահ Դավիդ Օսպինան հանդես կգա «Արսենալ»-ում: Այդ մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Շչեսնին կլինի թիմի հիմնական դարպասպահը, բայց եթե Օսպինան ավելի լավ հանդես գա, ապա նա կստանձնի հիմնական դարպասապահի դերը»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: 2013/2014 մրցաշրջանում Օսպինան Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 25 խաղում դարպասը անառիկ է պահել 13 խաղում: 2014 թվականի աշխարհի առաջնությունում նա մասնակցել է 5 հանդիպման և բաց է թողել 4 գոլ:

Նմանատիպ նյութեր