211652_close_icon
views-count3173 դիտում article-date 21:50 27-07-2014

«Բավարիա»-ն` Telekom Cup 2014 մրցաշարի հաղթող. տեսանյութ

Համբուրգում ավարտվեց է «Telekom Cup 2014» կոչվող ոչ պաշտոնական ամենամյա մրցաշարը, որին մասնակցում էին Բունդեսլիգայի 4 թիմեր` «Բավարիա»-ն, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, «Համբուրգ»-ը և «Վոլֆսբուրգ»-ը: Եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին «Բավարիա»-ն և «Վոլֆսբուրգ»-ը: Խաղն ավարտվեց մյունխենցիների 3:0 հաշվով համոզիչ հաղթանակով: «Բավարիա»-ի կազմում կրկին փայլեց թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ դուբլի հեղինակ: Հիշեցնենք, որ լեհ ռմբարկուն աչքի էր ընկել նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: Հավելենք, որ մրցաշարի կանոնակարգի համաձայն խաղերը տևողությունը կազմում է 60 րոպե: Յուրաքանչյուր խաղակեսը 30 րոպե: Խաղի հիմնական ժամանակում հաղթողը ի հայտ չգալու դեպքում անմիջապես նշանակվում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: [b]«Բավարիա» - «Վոլֆսբուրգ» ` 3:0[/b] «Իմթեք Արենա». Համբուրգ Գոլեր` Լևանդովսկի 4’, 20’ , Ռոդե 14’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր