1385 դիտում
16:22 28-07-2014
ԵՊՀ ճամբար-բանակումը Արցախում է
Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերը Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ և այլն: Այս անգամ ծրագրի իրականացման հիմնական վայրը ընտրվել է Հադրութի շրջանի Տող գյուղը, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնը և Ուսանողական խորհուրդը կազմակերպում են ուսանողական վրանային ճամբար-բանակում, որին մասնակցում են նաև Արցախցի ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:
Նախաձեռնության նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները, մեկ հարկի տակ համախմբել Արցախի խնդիրներով մտահոգ երիտասարդներին, ովքեր տեսակետների և փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով կամրապնդեն համագործակցության կապեն ու կնախաձեռնեն նոր ծրագրեր: Ճամբարի վրանային պայմանները լավագույնս կօգտագործվեն ռազմա-հայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի և թիմային հոգու խթանման համար:
Ճամբարի ծրագրով նախատեսված են նաև մի շարք դասախոսություններ ու սեմինարներ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախի պատմության և Ղաբարաղի հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ:
Հուլիսի 27-ին Արցախի Հադրութի շրջան մեկնելիս ճամբարի մասնակիցները այցելեցին Խնձորեսկ՝ Մխիթար սպարապետի գերեզման: Ճամբարականները առաջիկա օրերին նախատեսում են այցելել նաև Սուրբ Կատարո վանք, որը գտնվում է Դիզափայտի լեռան գագաթին, Ազոխի քարանձավներ, Ամարաս վանք, Տիգրանակերտ, իսկ վերադարձին՝ Շուշի Ղազանչեցոնց եկեղեցի:
Նմանատիպ նյութեր
2207 դիտում
22:00 13-08-2015
Արցախում կմեկնարկի համաբուհական առաջին բանակումը
1660 դիտում
20:23 21-08-2015
Արցախում կմեկնարկի համաբուհական առաջին բանակումը
13239 դիտում
15:20 03-08-2016
Ուսանողների ռազմական բանակումը՝ զինվորական օրակարգով
Այս բաժնից
661 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10987 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
679 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ