Ճապոնիան սառեցնում է Ռուսաստանի նոր նախագծերի ֆինանսավորումը
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, փոխանցում է BBC գործակալությունը:
Դրանք այս անգամ վերաբերելու են Ղրիմի բռնագրավմանը մասնակցություն ունեցած ֆիզիկական անձանց և խմբերին և նրանց բանկային հաշիվներին: Նման պարզաբանում է տվել Ճապոնիայի նախարարների կաբինետի մամլո քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Բացի այդ, Ճապոնիան մտադիր է Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի հետևից կսառեցնի Ռուսաստանի հետ նոր նախագծերի ֆինանսավորումը, ինչպես նաև սահմանափակումներ կմտցնի Ղրիմից մթերքների արտահանման վրա: