3416 դիտում
17:48 28-07-2014
Հակառակորդը կրակել է Կարմիր Խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ. Ազատություն
Կիրակի օրը Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղը կրկին գնդակոծվել է։ «[url=http://www.azatutyun.am/archive/news/latest/2031/2031.html?id=25472329]Ազատության[/url]» հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասաց, որ կրակել են գյուղի դաշտում աշխատող կոմբայնի վրա՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պահին։
Ըստ գյուղապետի՝ Կարմիր Խաչը նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, որ այդ ժամերին կրակոցներ չլինեն և գյուղացիները կարողանան դաշտում աշխատել, մինչդեռ հակառակորդը պայմանավորվածությունը խախտել է և, ըստ Սաղոյանի, կրակել է ոչ միայն կոմբայնի, այլև տեղում գտնվող Կարմիր Խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։
Կոմբայնը Չինարի էին բերել հարևան Մովսես գյուղից։ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կոմբայնը դաշտից դուրս են բերել կրակահերթի տակ։
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.azatutyun.am/archive/news/latest/2031/2031.html?id=25472329]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1679 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
Այս բաժնից
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
796 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան