Շախմատ. «Սևանա Լիճ 2014». 1-ին տուրի արդյունքները
Մարտունիում այսօր կայացել են «Սևանա Լիճ 2014»մրցաշարի 1-ին տուրի հանդիպումները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեկնարկային պայքարի արդյունքում Հրանտ Մելքումյանը հաղթել է Ալեքսանդր Արեշենկոին, Սամվել Տեր-Սահակյան՝ Հովհաննես Գաբուզյանին, իսկ Վլադիմիր Ֆեդոսեևն էլ ավելի ուժեղ է գտնվել Յուրի Կուզուբովից: Զավեն Անդրիասյան – Սանան Սյուգիրով և Սանտոշ Վիդիթ – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաներն ունեցել են խաղաղ ավարտ: Այսօր կկայանան 2-րդ տուրի հանդիպումները: