Շախմատ. «Սևանա Լիճ 2014». 3-րդ տուրի արդյունքները
Մարտունիում ավարտվել են «Սևանա Լիճ 2014» մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վլադիմիր Ֆեդոսեևը հաղթել է Ալեքսանդր Արեշենկոին, իսկ Հրանտ Մելքումյան – Զավեն Անդրիասյան, Սանան Սյուգիրով - Սանտոշ Վիդիթ, Հովհաննես Գաբուզյան – Յուրի Կուզուբով և Սամվել Տեր-Սահակյան - Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաներն ավարտվել են խաղաղ արդունքով:
Խաղացված 3 տուրերից հետո՝
1. Սյուգիրով – 2
2. Տեր-Սահակյան – 2
3. Մելքումյան – 2
4. Ֆեդոսեև – 2
5. Վիդիթ – 1,5
6. Հովհաննիսյան – 1,5
7. Անդրիասյան – 1,5
8. Գաբուզյան – 1
9. Կուզուբով – 1
10. Արեշենկո – 0,5
Այսօր կկայանան 4-րդ տուրի հանդիպումները: