211652_close_icon
views-count21714 դիտում article-date 21:56 28-07-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ավտովթարից. բախվել էին BYD-ն ու Opel-ը. BYD-ը գլխիվայր շրջվել էր

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, այսօր՝ հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկը գլխիվայր շրջվել էր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/21947/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Opel մակնիշի 54 MԼ 444 համարանիշի և 42-ամյա Հրաչյա Մեսրոպյանի վարած BYD մակնիշի Տ4137 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով BYD-ը գլխիվայր շրջվել էր: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր