211652_close_icon
views-count136912 դիտում article-date 13:46 04-12-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Ժողինստիտուտի մոտ բախվել էին Toyota Prado-ն, Mercedes-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեկտեմբերի 2-ին ինչպես է Երևանում տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ բախվել էին Toyota Prado-ն ու Mercedes-ը, որից հետո Toyota-ն բախվել էր կայանված Opel-ին և շրջված վիճակում առաջ ընթացել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/02/1083749/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը իր վարած «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց բախվել էր Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Mercedes C-250» մակնիշի 56 D 002 АМ համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող Արմավիր քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Ասատրյանին պատկանող «Opel» մակնիշի 35 LF 142 hամարանիշի ավտոմեքենային: «Toyota»-ն «Opel»-ը առաջ հրելով և կողաշրջված վիճակում, մի քանի մետր առաջ է ընթացել: Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Ժամանել էր նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Դեպքի վայր էին ժամանել նաև հրշեջ փրկարարներ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու hատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Փաստի առթիվ Գ. Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր