1939 դիտում
12:43 29-07-2014
Սպանության բացահայտում Արմավիրում. հյուրընկալվել և խեղդամահ էր արել
Հուլիսի 26-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ քույրը` 1956 թ. ծնված Մանյակ Հունանյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում և չի բացում տան դուռը:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.15-ին բացելով նշված բնակարանի դուռը` հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել էր Մ. Հունանյանի դիակը` խեղդամահ եղած վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 26-ին, ժամը 15.20-ին, Ծառաշեն գյուղից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Ա.-ն:
Պարզվել է, որ նա հուլիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հյուրընկալվել է Մ. Հունանյանի տանը, որտեղ շահադիտական նկատառումներով սկզբից ձեռքերով, այնուհետև` սավանով խեղդել և սպանել է կնոջը, որից հետո բնակարանից հափշտակել է «DVD» տիպի 3 ձայնագրիչ, 1 բջջային հեռախոս, սպորտային տաբատ և 500 դրամ:
Արման Ա.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
790 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International