14923 դիտում
13:33 12-05-2014
Տավուշի մարզում 33-ամյա ամուսինը խեղդամահ է արել իր 31-ամյա կնոջը
Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ է արել իր կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ Մ. Հարությունյանին հայտնաբերելու ուղությամբ:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
17:52 28-10-2014
Տավուշում տաք կերակուր չպատրաստելու համար ամուսինը խեղդամահ է արել կնոջը. գործը ուղարկվել է դատարան
41386 դիտում
10:26 24-11-2016
Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. 62-ամյա ամուսինը կասկածվում է 44-ամյա կնոջը խեղդամահ անելով սպանելու մեջ