211652_close_icon
views-count6801 դիտում article-date 15:12 29-07-2014

Հակառակորդի կրակոցից սպանված Խաչատուրի ընտանիքին դրամական օգնություն են ցուցաբերել, բայց ծնողները որդու անդառնալի կորուստն են սգում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելու ժամանակ սպանված 20-ամյա Խաչատուր Լևոնի Բադասյանի հուղարկավարության ծախսերը հոգացել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը եւ դրամական օգնություն փոխանցել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շառոյանը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, նրանց ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր վիճակում եւ անգամ տուն չունեն: ՊՆ-ից խոստացել են նաեւ այդ հարցով զբաղվել: Գյուղապետը նշեց, որ իրենց համայնքը եւս գումար է հավաքել եւ փոխանցել ընտանիքին: «Բայց դե կորուստն անդառնալի է, իրենք իրենց միակ տղային են ուզում: Չնայած մի կողմից էլ հպարտ են, որ շատերի կյանքը փրկելու, հայրենիքը պաշտպանելու հաշվին է տղան զոհվել»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելու ժամանակ սպանված 20-ամյա Խաչատուր Լևոնի Բադասյանը ընտանիքի միակ տղան էր եւ ապրում են ծայրահեղ ծանր վիճակում անգամ տուն չունեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շառոյանը: Նա պատմել էր, որ Խաչատուրը իրենից փոքր 1 քույր ունի, ով այս տարի է դպրոցն ավարտել, մայրը զբաղվում է հողագործությամբ, իսկ հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել: Նրան շատ դժվարությամբ տեղեկացրել էին կատարվածի մասին եւ նա եկել էր Հայաստան: «Անգամ տուն չունեն: Մի բարի մարդ է իր տունը մեր գյուղում տվել նրանց, որ ժամանակավոր ապրեն: Մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է: Բոլորը շատ ծանր են տանում կատարվածը: Խաչատուրին վաղը արդեն կբերեն գյուղ: Խաչատուրը իր հերթին շատ հարգված, սիրված էր մեր գյուղում: Շատ աշխատասեր էր, համեստ, խելացի: Ծառայության ընթացքում էլ մի քանի անգամ պարգեւատրվել է»,- ներկայացրել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր