211652_close_icon
views-count4945 դիտում article-date 14:31 22-04-2014

Կորուստն անդառնալի է. դուք կորցրեցիք հարազատի, մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ. Մանվել Գրիգորյանը՝ Հրանտ Վարդանյանի մասին

Խոր կսկիծով ստացանք հայտնի հասարակական, ազգային գործիչ, գործարար, բարերար, երկրապահ Հրանտ Վարդանյանի մահվան լուրը: Հրանտ Վարդանյանի կորուստը ոչ միայն Ձեր ընտանիքի վիշտն է, այլեւ` ողջ հայության: Իր ցավակցական խոսքում նշել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը նրա ցավակացական խոսքը ներկայացնում է ստորեւ. «Սա մեծ կորուստ է երկրապահական ընտանիքի համար, քանի որ, կրկնեմ` Հրանտ Վարդանյանը մեծ հայրենասեր էր, երկրապահ էր էությամբ, մտածողությամբ, ապրած կյանքով: Հրանտ Վարդանյանի անմիջական աջակցությունը, ջերմությունը, սրտացավ վերաբերմունքը երկրապահն զգում էր ամեն օր, ամեն վայրկյան: Հրանտ Վարդանյանի եւ Երկրապահ կամավորկանների միության համագործակցությունը բազմաշերտ էր եւ բազմածավալ: Հարգելի´ Վարդանյաններ, ՀՀ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, «5-րդ բրիգադ»-ի մարտիկների, երիտասարդ եւ պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ Հրանտ Վարդանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Կորուստն անդառնալի է: Դուք կորցրիք հարազատի, մենք կորցրինք լավագույն ընկերոջ, երկրապահը կորցրեց մեծ բարեկամի, հայ ժողովուրդը կորցրեց ազգանպաստ գործունեություն ծավալող բարերարի: Հրանտ Վարդանյան մարդու, հայի, հոր, պապիկի, գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում: Վշտակցելով Վարդանյանների ընտանիքին` միաժամանակ համոզմունք եմ հայտնում, որ իր որդիները պատվով, արժանիորեն կշարունակեն Հրանտ Վարդանյանի գործը, ավարտին կհասցնեն բոլոր ձեռնարկումները, հանդես կգան նորանոր հայանպաստ նախաձեռնություններով: Պտուղը ծառից հեռու չի ընկնում, եւ Հրանտ Վարդանյանը, իր ողջ ազգանպաստ գործունեությունից զատ, հայ հանրությանը նաեւ հարուստ ժառանգություն է թողել ի դեմս որդիների` Միքայել եւ Կարեն Վարդանյանների: Սիրելի´ Միքայել եւ Կարեն, ես ձեզ մաղթում եմ համբերություն: Պինդ եղեք, պատվով շարունակեք Հրանտ Վարդանյանի գործը, կրողը եղեք նրա ազգային ժառանգության»:

Նմանատիպ նյութեր