«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քննչական կոմիտեի ձեւավորման համատեքստում առայժմ անորոշ է մնում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, հանրահայտ Գագիկ Համբարձումյանի հետագա ճակատագիրը:
Բանն այն է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը լուծարվելու է, եւ ողջ քննչական ապարատը տեղափոխվելու է Քննչական կոմիտե, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներքո:
Որպեսզի Համբարձումյանը աշխատի Քննչական կոմիտեում, պետք է հրաժարվի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, իսկ եթե չաշխատի Քննչական կոմիտեում, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը դժվար թե կարողանա պահպանել, որովհետեւ նրա համակարգած քննչական հատվածը ամբողջությամբ դուրս է գալիս ոստիկանության ենթակայությունից: Որ Գագիկ Համբարձումյանը անգործ չի մնա, հասկանալի է: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կնշանակվի: Տարբերակները հետեւյալն են. Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, այլ պաշտոն ոստիկանական համակարգում»: