211652_close_icon

Արցախի ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը) Գյումրիում էր․ նրան անընդհատ մոտենում էին, ողջունում և նկարվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10711 դիտում article-date 19:24 16-03-2025
Այսօր՝ մարտի 16-ին, Գյումրի քաղաքում էր Արցախ Հանրապետության ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխը)։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրամանատարը շրջում էր քաղաքի փողոցներով և  նրան անընդհատ մոտենում էին քաղաքացիները, ողջունում, նկարվում և շնորհակալություն հայտնում հայրենիքին մատուցած ծառայության համար։

Կ․ Ջալավյանը նաև այցելեց քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, որտեղ մոմ վառեց և աղոթք բարձրացրեց։

Նրան ողջունողների մեծ մասը իր նախկին զինվորներն էին, ովքեր նախ հետաքրքրվում էին իրենց հրամանատարի առողջությամբ ապա նկարվում նրա հետ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր