211652_close_icon

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել

views-count8086 դիտում article-date 11:45 16-03-2025
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ։

Ա. Մկրտչյանը համարվում է Փրկարար ծառայության հնաբնակներից և բարձր են գնահատվում նրա մարդկային հատկանիշները, աշխատանքային պրոֆեսիոնալիզմն ու գործի նկատմամբ մեծ պատասխանատվության զգացումը։ 

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Արթուր Վարդանյանը։ Վերջինը աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում։

Նմանատիպ նյութեր