211652_close_icon
views-count2612 դիտում article-date 12:02 30-07-2014

Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը

Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող հայ բարերար Լևոն Հայրապետյանն այսօր առավոտյան գիտակցությունը կորցրել է: Ինչպես հաղորդում է Արցախպրես-ը, նրան կոմայից դուրս են բերել: Լ. Հայրապետյանի զարմիկ Գուրգեն Հայրապետյանը նշել է, որ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը շատ վատ է և չի կարողանում շփվել իր փաստաբանների հետ: «Այդքան հւվանդ մարդուն նման կերպ տանջելն անմարդկային է: Չ՞է որ խոսքը գնում է տնտեսական ակտի մասին, իսկ նրան վերաբերվում են այնպես, կարծես թե նա ինչ-որ մեկին սպանել է և նրան հանցանքի վայրում են բռնել: Հարկավոր է 1 օր շուտ փոխարինել ձերբակալությունը տնային կալանքով»,-ասել է Գուրգեն հայրապետյանը: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրա նկատմամբ մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի որոշում էր կայացրել Մոսկվայի Բասմանի դատարանը: Կալանքի տակ էր դրվել նաև «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Իսկ ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար: Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվեցին լուրեր այն մասին, թե Լ. Հայրապետյանը որպես գործակալ է հանդես եկել 2009 թվականի ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդու՝ Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմա ԱՖԿ»-ին վաճառելու գործում և որպես փոխհատուցում իբրև թե ստացել է 50 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր