211652_close_icon

Քրեական գործ է հարուցվել հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից` խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ

views-count2895 դիտում article-date 12:41 30-07-2014
Քաղաքացի Ժորա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2009 թվականին, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` նույն հիմնարկում արգելանքի տակ գտնվող իր երկու որդիներին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր