211652_close_icon
views-count7381 դիտում article-date 13:22 30-07-2014

Նոր մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից վիրավորված 37-ամյա Կարինեի մասին

Ադրբեջանցի դիվերսանտների արձակած կրակոցից վիրավորված 37-ամյա Կարինե Դավթյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալից: Նա տնային պայմաններում է շարունակում բուժում ստանալ եւ գտնվել բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 11-ին Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են 1 դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել՝ 37-ամյա Կարինե Դավթյանը, ով սպաներից մեկի կինն էր եւ գնում էր ամուսնուն տեսակցության: Նա ծնունդով Ձորաղբյուր գյուղի բնակիչ է և ունի 2 երխա:

Նմանատիպ նյութեր