28747 դիտում
11:46 12-01-2015
Նոր մանրամասներ՝ գիշերը դիվերսանտների ներխուժման եւ նրանց կողմից սպանված հայաստանցի քաղաքացու մասին. լուսանկարներ
Դիվերսանտների կողմից սպանված 79-ամյա Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը Տավուշի մարզի Ոսկեվան համայանքից է եւ այդ օրը գյուղի անասունները արոտավայր տանելու նրա հերթն է եղել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ արոտավայրը իրենց գյուղին ավելի մոտ է եղել:
Միաժամնակ ավելացրեց, որ մահացածը ամուսնացած է երեխաների թոռների հետ է ապրել եւ շատ աշխատասեր մարդ է եղել եւ անգամ այդ տարիքում աշխատել է: «Օրերս ազատամարտիկները ասել էին, թե ինչ գործ ունեն տարվա այս եղանակներին անասուններին արտովայր են տանում: Ուզում եմ ասել, որ մենք գիտենք, երբ գնանք անտառ, երբ՝ ոչ: Եվ հետո, լավ օրից չի, որ այս եղանակին անասուններին սահմանի մոտ ենք արոտավայր տանում»,-ավելացրեց գյուղապետը: Ինչպես նաեւ նշեց, որ Սերյոժա Սարգսյանին ճակատի ուղղությամբ են կրակել: «Պաշտպանության ժամանակ մեր զինվորակնները դիվերսանտներից մեկին են կրակել հետո մարդասիրական նկատառումներով թույլ են տվել, որ նրանք դիակը տանեն»,- ասաց Նարեկ Սահակյանը:
Նրանից նաեւ տեղեկացանք, այս պահին այս պահին սահմանում իրավիճակը հանգիստ է, բայց գիշերը գնդակոծություն է տեղի ունեցել եւ վնասվել է համագյուղացիներից մեկի տունը: Ընդհուպ փամփուշտերը ներս են խուժել խոհանոց:
Ավելի վաղ՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ժամը 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի Հայ ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը ծնված 1935 թ-ին:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4959 դիտում
10:35 30-09-2014
Ի՞նչ ընթացք ստացավ ադրբեջանցի դիվերսանտների կողմից գերեզմանոցում սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործը
7381 դիտում
13:22 30-07-2014
Նոր մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից վիրավորված 37-ամյա Կարինեի մասին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»