2656 դիտում
13:49 30-07-2014
Սահմանադրական դատարանի նախագահը նոր խորհրդական ունի
ՄԻՊ-ի իրավաբանական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու եւ փաստաբանների պալատի անդամ Արամ Վարդևվանյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Վարդավանյանը:
Խոսելով ՄԻՊ իրավաբանական վարչությունից դուրս գալու պատճառների մասին՝ ասաց. «Գրեթե 3 տարի աշխատել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Պատիվ ունեմ նշելու, որ այդ տարիների ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ վերհանվել և լուծվել են, մարդկանց խախտված իրավունքներ վերականգնվել են, թերի օրենքներ լրամշակվել են, իսկ մի քանիսը հակասահմանադրական են ճանաչվել: Իմ անձնական որոշումն է եղել ուժերս փորձել այլ ոլորտում՝ ինձ հետ տանելով այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները: Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան կարգադրությամբ ինձ վստահվել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել, մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ արդյունավետ աշխատանքի և ինձ ղեկավար պաշտոն վստահելու համար»:
Արամ Վարդևվանյանը նշեց նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին մաղթում է հայրենանվեր, արդյունավետ և հաղթանակներով լի աշխատանք:
Նմանատիպ նյութեր
8898 դիտում
09:41 05-11-2016
Սահմանադրական դատարանի նախագահը Մոնումենտում շքեղ առանձնատուն ունի, որը չի հայտարարագրել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
997 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
787 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International