8901 դիտում
09:41 05-11-2016
Սահմանադրական դատարանի նախագահը Մոնումենտում շքեղ առանձնատուն ունի, որը չի հայտարարագրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի և նրա կնոջ հայտարարագրերում, թեև որևէ անշարժ գույք նշված չէ. բայց շրջակայքի բնակիչները պնդեցին, որ այդ տունը հենց նրան է պատկանում։
Մեզ չհաջողվեց ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի։ Փորձեցինք մեկնաբանության ստանալ նաև ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից։ Վերջինս նույնպես ասաց, թե ինքը նման տեղեկության չունի, իսկ Գ. Հարությունյանի փաստաթղթերում որևէ սեփականություն նշված չէ:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առանձնատան մասին նշում չկա հավանաբար այն պատճառով, որ «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքը չի պահանջում 2011թ. առաջ ձեռք բերած կամ օտարած գույքը հայտարարագրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
15877 դիտում
09:08 24-05-2018
Մոնումենտում ևս մեկ շքեղ շինություն կկառուցվի կանաչ գոտու հաշվին. «Առավոտ»
6594 դիտում
10:03 02-11-2016
Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2368 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»