211652_close_icon
views-count9509 դիտում article-date 13:16 31-07-2014

Հակառակորդը 2 օր շարունակ գնդակոծում է Բերքաբեր գյուղը. գյուղի բնակիչները երեխաներին տեղահանել են

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը երեկ գիշեր 5 ժամ շարունակ գնդակոծվել է: Ավելին, Բերքաբերը երբեւէ այդպիսի ուժգնությամբ չէր գնդակոծվել: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Նա նշեց, որ երկու օր շարունակ կրակոցները չեն դադարում: Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ է գնացել Բերքաբեր եւ այդ պահին եւս հակառակորդը կրակահերթ է բացել: Գյուղապետը պատմեց, որ գյուղի բնակիչներին վերջին կրակոցները անհանգստություն են պատճառել, քանի որ վաղուց գյուղը այդ աստիճանի չէր գնդակոծվել, իսկ խուճապ առաջացել է գյուղում հանգստի եկածների մոտ, եւ նրանք վաղ առավոտյան հեռացել են գյուից: Գյուղի բնակիչներն էլ իրենց երեխաներին ուղարկել են գյուղից հեռու՝ ազգականների տները: Գյուղապետը նաեւ նշեց, որ բնակիչները այգիներ չեն գնում: Իսկ կրակոներից բարեբախտաբար եւ հրաշքով վիրավորներ եւ զոհեր չկան, բայց նյութական վնասները շատ են: Ամեն պահի գյուղի բնակիչները սպասում են նոր կրակոցների, քանի որ երկու օր շարունակ պարբերաբար կրակոցները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր