211652_close_icon
views-count1107 դիտում article-date 17:10 31-07-2014

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց տեր և տիկին Թաշճեաններին

Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներ դոկտոր Գասպար Թաշճեանին և Կիպրոսի պետական համալսարանի լեզուների բաժանումքի արևմտահայերենի դասընթացի դասախոս Վիոլեթա Նալչաճեան-Թաշճեանին: Նախարարը բարձր գնահատեց նրանց գործունեությունը հայապահպանության, գործում և Սփյուռքի նախարարության ծրագրերում ներգրավվելու, Հայաստան-Սփյուռք գործակցությանն աջակցելու նրանց պատրաստակամությունը: Դոկտոր Գասպար Թաշճեանը երկար տարիներ աշխատում է Միջազգային կարմիր խաչի մարդասիրական ծրագրերում, որպես առողջապահական ծրագրերի համակարգող։ Այդ առաքելությամբ նա եղել է պատերազմների և տարերային աղտների պատճառով տուժած աշխարհի բազմաթիվ թեժ կետերում՝ Աբխազիայում, Հյուսիսային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Իրանում, Իրաքում Պաղեստին և այլ երկրներում: Նա նաև ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին: Նախարարը ներկայացրեց սիրիական պատերազմի հետևանքով հայաստանում գտնվող սիրիահայերի առողջապահական խնդիրները, այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը: Քննարկվեց նրանց աջակցելու նոր հնարավորություններ գտնելու հարցը: Կիպրոսի պետական համալսարանի արևմտահայերենի դասընթացի դասախոս, Կիպրոսի պետական ռադիոի հայկական ժամի հեղինակ և վարող Վիոլեթա Նալչաճեան-Թաշճեանն իր գոհունակությունը հայտնեց նախարարության գործունեության և իրականացվող ծրագրերի արդյունավետության վերաբերյալ, ներկայացրեց արևմտահայերենի պահպանմանը, հայ գրականությունը պատշաճ կերպով ներկայացնելու, սփյուռքում հայապահպանությանը նպաստող այլ առաջարկություններ, պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն մասնակցել հայապահպանությանն ուղղված ձեռնարկներին:

Նմանատիպ նյութեր