1522 դիտում
18:00 31-07-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռյազանի հայ համայնքի ղեկավար, գործարար, բարերար Արամ Ղազարյանին
Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռյազանի հայ համայնքի ղեկավար, գործարար, բարերար Արամ Ղազարյանին:
Նախարարը բարձր գնահատեց սփյուռքահայ գործչի՝ հայապահպանությանն ուղղված ջանքերը և մայրենի լեզվի պահպանման, զարգացման և տարածման, Հայաստան - Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի և համայնքային կյանքին գործուն աջակցության համար Ռյազանի հայկական կիրակնօրյա դպրոցի 20 ամյակի առթիվ Արամ Ղազարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
Նախարար Հ.Հակոբյանը հորդորեց առավել ակտիվացնել համայնքում մայրենի լեզվի պահպանմանն ուղղված ջանքերը և Հայրենիքի հետ կապը: Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը նման բարձր պարգևի արժանանալու համար և նշեց, որ կշարունակեն ակտիվ համագործակցությունը նախարարության հետ:
Արամ Ղազարյանը ծնվել է Սիրիայում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է բնակության Հայաստան: Ա. Ղազարյանը սովորել է Ռյազանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1996 թվականից ղեկավարում է «Արմանդ» ընկերությունը: 2010թվականից Ռուսաստանի հայերի միության Ռյազանի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարն է, զբաղվում է բարեգործությամբ:
Նմանատիպ նյութեր
3295 դիտում
17:25 27-03-2018
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին
817 դիտում
16:51 01-06-2015
Հրանուշ Հակոբյանն ընդունել է լիբանանահայ պատգամավոր Շանթ Չինչինյանին և լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալին
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում