3235 դիտում
17:25 27-03-2018
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին
Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ բժշկի անգնահատելի ներդրումը անկախ Հայաստանի բժշկության, հատկապես ուրոլոգիայի զարգացման գործում:
Նախարարը դրվատանքի խոսքեր ասաց Կարո Դերձակյանի և նրա կնոջ՝ Սիլվիի Կալիֆորնիայի հայ համայնքում ծավալած ազգանվեր գործունեության մասին, ովքեր ջանք չեն խնայում համայնքը ավելի ամրապնդելու, հզորացնելու և համախմբելու համար:
Կարո Դերձակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար: Նախարարության ստեղծումից հետո գիտենք, որ Հայաստանում գործընկեր ունենք: Եթե յոււրաքանչյուրս մի փոքր բան անենք Հայաստանի համար, երկիրը կարող ենք դրախտի վերածել: Մեր գործակցությունը հզորանում և զարգանում է և ես ամեն անգամ Հայաստան գալով՝ տեսնում եմ այդ առաջընթացը: Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք»:
Կարո Դերձակյանը մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում և վաղուց համագործակցում է հայաստանցի ուրոլոգների հետ եւ աջակցություն է ցուցաբերում նրանց: Նրա միջնորդության շնորհիվ Հայաստանը առաջնակարգ լազերային սարքավորումներ է ստացել:
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
13:18 01-10-2019
«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան է շնորհվել բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
933 դիտում
14:57 29-05-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բժիշկ Հակոբ Անթառամյանին
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված