211652_close_icon
views-count1316 դիտում article-date 17:17 31-07-2014

Ուկրաինայի կառավարությունը պահուստային բյուջեից բանակին 741 մլն դոլար է հատկացրել

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել երկրի պետբյուջեի պահուստային ֆոնդից բանակին 791 մլն դոլար հատկացնելու մասին: Հատկացվելիք գումարի մեծ մասն ուղղվելու է պաշտպանության նախարարությանը, ևս 42 մլն դոլար կհատկացվի հետախուզության վարչությանը: Համաձայն այդ որոշման՝ հատկացված միջոցները կծառայեն նաև մարտերում զոհված զինվորների ընտանիքներին բնակարան հատկացնելուն, նյութական կարիքները հոգալուն, Ուկրաինայի Զինված ուժերին աշնանային-ձմեռային ժամանակահատվածում նյութական-տեխնիկական, բժշկական, սննդի հետ կապված աջակցություն ցուցաբերելուն:

Նմանատիպ նյութեր