943 դիտում
16:56 26-07-2023
Ուկրաինայի կառավարությունը 2023թ. մոտ 1,1 մլրդ դոլար է հատկացրել անօդաչուների արտադրությանը
Ուկրաինայի կառավարությունն այս տարի 1,1 մլրդ դոլար է հատկացրել երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Կառավարությունն իր կողմից այս տարի հատկացրել է 40 մլրդ գրիվնա (մոտ 1,1 մլրդ դոլար), որոնք ներդնում ենք անօդաչուների ուկրաինական արտադրության մեջ»,- գրել է նա Թելեգրամ-ալիքում։
Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ երկրի իշխանությունները հանել են Ուկրաինա անօդաչուների պահեստամասեր ներկրելու մաքսային պատնեշները, մեծացրել դրանց արտադրողների շահույթի բաժինը՝ մինչեւ 25 տոկոս, ինչպես նաեւ որոշում են ընդունել, որը, ինչպես հավաստիացվում է, «նպաստում է դրոնների զինամթերքների զանգվածային արտադրությանը»։
Շմիգալի խոսքով՝ ներկայում ավելի քան 40 ուկրաինական ընկերություններ, որոնք զբաղվում են անօդաչուների արտադրությամբ, պայմանագրեր են կնքել պետության հետ, իսկ «անօդաչուների արտադրությունն ավելացել է տասնյակ անգամներ»։

Նմանատիպ նյութեր
1253 դիտում
17:17 31-07-2014
Ուկրաինայի կառավարությունը պահուստային բյուջեից բանակին 741 մլն դոլար է հատկացրել
3273 դիտում
14:42 24-06-2021
ՀՀ կառավարությունն օժանդակում է ԱԹՍ-ների արտադրությանը. ներդրումային ծրագիրը գնահատվում է 4,25 մլրդ դրամ
1373 դիտում
11:36 17-01-2014
Զարգացման իսլամական բանկը Իրանին 3 մլրդ դոլար է հատկացրել
Այս բաժնից
511 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
523 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար