2023 դիտում
12:06 03-11-2018
Նախագահի աշխատակազմը հաջորդ տարվա համար ակնկալում է 741 մլն դրամով պակաս բյուջետային միջոցներ
ՀՀ նախագահի աշխատակազմը հաջորդ տարվա բյուջեի համար, այս տարվա համեմատ 741 մլն դրամով ավելի պակաս բյուջետային հայտ է ներկայացրել: 2019թ.-ի բյուջեի համար նախատեսված է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ:
«[url=https://armenpress.am/arm/news/953228.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
«Հաջորդ տարվա համար նախատեսված է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ բյուջե: Դա այս տարվա փաստացի բյուջեի 61.5 տոկոսն է: Այսինք՝ մենք 741 մլն դրամով պակաս բյուջետային հայտ ենք ներկայացրել: Նվազեցումները հիմնականում հետևյալ հիմնավորումներով են՝ աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների հոդվածով: 532 մլն դամով պակաս գումար է պլանավորվել հաջորդ տարվա համար, քանի որ այս տարվա բյուջեն պլանավորված է 180 հաստիքով: Էներգետիկ ծառայությունների մասով ունենք երեսունվեց միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ Airbus օդանավը, որը նախկինում սպասարկում էր նախագահին, հանվել է նախագահի աշխատակազմի հաշվեկշռից, պակասեցվում է նաև դրա պահպանման և գործողումների համար նախատեսված մոտ երկու հարյուր մլն դրամ գումարը »,-ներկայացրեց Տարասյանը:
Տրանսպորտային միջոցների վառելիքի հատկացման չափաբաժինները ևս կրճատվել են՝ մոտ տասը միլիոն դրամի չափով: Ավելացում ունեն միայն մեկ տողով՝ մոտ հինգ միլիոն դրամի մասնագիտական ծառայության հոդվածի համար: Դա նախատեսել են անձնակազմի վերապատրաստման համար:
Տարասյանը հիմնավորեց, որ այն գումարը, որը նախատեսված է հաջորդ տարվա համար, ուղղված է կանոնադրական խնդիրների իրականացմանը, այն է՝ Սահմանադրությամբ վերապահված նախագահի լիազորությունների պատշաճ իրականացումը: Եվ կանոնադրությամբ նախագահի աշխատակազմին վերապահված է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների վավերացման գործընթացի կազմակերպումը, կառավարության աջակցության միջազգային պայմանագրերի կնքման կազմակերպումը, զինված ուժերի և այլ բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման և ազատման կազմակերպումը և այլն:
Նմանատիպ նյութեր
1917 դիտում
16:48 03-11-2018
Ազգային ժողովի հաջորդ տարվա բյուջետային միջոցները ավելանալու են 399 մլն դրամով
1092 դիտում
16:28 09-11-2020
ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար
11649 դիտում
11:50 10-06-2019
ՀՀ նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»