1567 դիտում
11:05 01-08-2014
Նախապատրաստվում է սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների
նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող
վերջին ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես, սահմանվել է մասնակցի կողմից հարկային մարմնին ներկայացվող`
սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի)
ձևը:
Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներկայում ծրագրավորվում են` համապատասխան
հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու
համար: Մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ
տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային
մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից:
Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավորություն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի
20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական
վճարի հաշվարկը»:
Նմանատիպ նյութեր
6405 դիտում
23:14 17-04-2020
Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը
14789 դիտում
23:08 21-01-2021
Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով
Այս բաժնից
907 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)