211652_close_icon
views-count7136 դիտում article-date 16:20 14-10-2014

Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի դատավճիռը, որով վերջինս ազատազրկման էր դատապարտվել՝ 4 տարի 5 ամիս ժամկետով, չեն բողոքարկի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Հայրապետյանը: Վերջինս, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ինչու է նման որոշում կայացվել: «Ես եմ նման որոշում կայացրել, սակայն թույլ տվեք պատճառների մասին չխոսել»,- ավելացրեց փաստաբանը: Ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Վահան Հայրապետյանը ասել էր, որ դեռ մտածում են՝ վճիռը բողոքարկե՞ն, թե՞ ոչ: Փաստաբանը նշել էր նաեւ, որ Դավիթ Վարդանյանը իրեն մեղսագրվող 2 մեղադրանքներից մեկում է իրեն մեղավոր ճանաչել, այն, որ օգտագործելու նպատակով ձեռք է բերել հաշիշ տեսակի խոտ: «Բայց նրան մեղադրում են նաեւ արտասահմանից Հայաստան հաշիշ ներմուծելու հետ: Նա դրա հետ կապ չունի: Այդ հաշիշը նա ձեռք է երել Ագարակ քաղաքից»,- ասել էր փաստաանը: Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Նրա դեմ քրեական գործը հարուցվել էր 215 հոդվածի 2-րդ մասի եւ 268 հոդվածի 3-րդ մասով:

Նմանատիպ նյութեր