211652_close_icon
views-count33004 դիտում article-date 13:34 05-08-2014

Հակառակորդի կողմից սպանված 40-ամյա Արամը մահվանից 2 ժամ առաջ զանգել է կնոջը եւ խնդրել՝ իրենց լավ նայեն

Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին զոհված պայմանագրային զինծառայող 40-ամյա Արամ Գրիգորյանին հակառակորդը «չոռնայա ստրելա» զինատեսակից է սպանել: Նրա մահը վայրկյանական է վրա հասել: Սակայն մահվանից երկու ժամ առաջ խոսել է կնոջ հետ, հանգստացրել նրանց եւ խնդրել, որ իրենց լավ նայեն: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարտիզակի գյուղապետ Լյովա Ավագյանը: Նա նաեւ նշեց, որ Արման Գրիգորյանի մարմինը այսօր նոր միայն գյուղ կտանեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին զոհվել է պայմանագրային զինծառայող 40-ամյա Արամ Գրիգորյանը, ով Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղից է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պարտիզակի գյուղապետ Լյովա Ավագյանը: Նա ասաց, որ զինկոմից են այդ լուրը իրենց հայտնել: Արամը օգոստոսի 1-ին էր գյուղից մեկնել Քարվաճառ: Ամուսանցած է, ունի երեք անչափահաս երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է:

Նմանատիպ նյութեր