2127 դիտում
19:31 05-08-2014
Ապօրինի ձկնորսություն Եղեգիս գետից
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Վայոց Ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 17.15-ին, Շատին գյուղի վարչական տարածքով հոսող Եղեգիս գետի ափից, էլեկտրահարման եղանակով, ապօրինի ձկնորսություն կատարելիս, հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Գ.-ին և 1985 թ. ծնված Կարո Ս.-ին:
Էլեկտրահարման եղանակով որսած 64 ձկները, ձկնորսական ցանցը, էլեկտրահարման հարմարանքը, 187 մ էլեկտրական հոսանքի մալուխն առգրավված են:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
4279 դիտում
22:00 13-06-2016
Ապօրինի ձկնորսություն՝ նախնական համաձայնությամբ
3652 դիտում
14:25 30-03-2019
Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. պայքարն ուժեղացվում է
2207 դիտում
18:02 05-02-2014
Անհաջող ավարտով ձկնորսություն. տեսանյութ