9448 դիտում
23:00 05-08-2014
Ըստ հավաքվածների Երևանում 56-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 5-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ազատության Պողոտայի և Ավետիս Ահարոնյան փողոցի խաչմերուկում 56-ամյա Գևորգ Պետրոսյանը իր վարած Dodge մակնիշի 29 LU 464 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել ճանապարհի միջնամասում գտնվող հողածածկ գոտով և բախվել Իրանի քաղաքացի 36-ամյա Քալանթար Օհանյանի վարած Hyundai մակնիշի 82 B 67010 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Զավեն Հակոբյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 43 UU 001 համարանիշի և 43-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Nissan մակնիշի 55 MR 554 համարանիշի ավտոմեքենաներին, այնուհետև բախվել նշված հատվածում գտնվող անվադողերի խանութի պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների, Գ. Պետրոսյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, սակայն դա կպարզվի բժշկական փորձաքննությունից հետո:
Նախնական տվյալներով Dodge մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 160.000, Hyundai-ինը, Mitsubishi Pajero-ինը և Nissan-ինը`յուրաքանչյուրը 300.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, Dodge մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 65.000, Hyundai-ինը` 95.000, Mitsubishi Pajero-ինը` 76.000, իսկ Nissan-ինը` 208.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12542 դիտում
08:54 29-06-2015
Երևանում 21-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ