211652_close_icon
views-count14802 դիտում article-date 14:17 04-01-2015

Երևանում 24-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ ավտովթարի հեղինակ. դեպքի վայրում ըստ հավաքվածների՝ նա իրեն դրսևորել է ոչ ադեկվատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 20:30-21:00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում «Սուրմալու» տոնավաճառի հարևանությամբ բախվել է BYD մակնիշի 34 OD 819 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է, որ նշված ավտոմեքենային հարվածել էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 4-րդ շենքի 43 բնակարանի բնակիչ՝ 24-ամյա Արման Եսայանը, իր վարած Volkswagen Polo մակնիշի 09 ՏՕ 296 համարանիշի ավտոմեքենայով: Վթարից հետո Ա. Եսայանը ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, այնուհետև ոտքով վերադարձել վթարի վայր և սկսել է ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ «Լաչառ կնանոց նման սպառնալիքներ ու հայհոյանքներ տալով՝ հարձակվել BYD-ի վարորդի վրա»: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ անգամ դեպքի վայր ժամանած քրեականի աշխատողներին նա որոշ ժամանակ չէր ենթակվում, անհոդաբախշ բառերով շարունակում էր սպառնալիքներ տալ հավաքվածների հասցեին: Ականատեսները ասում էին նաև, որ վթարից հետո նա քարը վերցրեց ու շպրտեց մարդկանց ուղղությամբ, բայց այնքան «լակած» էր, որ չէր կարողանում իրեն կառավարել: Լավ էր, որոշ ժամանակ անց ոչ սթափ վիճակում գտնվող Ա. Եսայանին տեղափոխեցին ոստիկանություն, իսկ ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նրա ավտոմեքենան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հետաքննիչ Ա. Կիրակոսյանի որոշմամբ, Ա. Եսայանը ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ նրա սթափության աստիճանը պարզելու համար: Փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ինչի համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրա ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 76 շենքի բնակիչ՝ 54-ամյա Ռոմիկ Աբրահամյանի անվամբ: Ըստ տեղեկությունների, ոստիկանությունում Ա. Եսայանի նկատմամբ հասարակական վայրում անսթափ վիճակում խուլիգանություն կատարելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ քիչ ուշ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր