6711 դիտում
21:41 15-09-2014
Ըստ հավաքվածների՝ շղթայական ավտովթարի մեղավորը եղել է ոչ սթափ․ կան վիրավորներ․ տուժածների մեջ է բանկի մասնաճյուղի տնօրենը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 14֊ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։
Ժամը 23․30֊ի սահմաններում Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 108 Ա հասցեի դիմաց Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 29֊ամյա Արթուր Տերոյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 34 TՍ 830 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչներ 60֊ամյա Ալեքսանդր Ղասաբյանին պատկանող Volkswagen մակնիշի 25 ԼԼ 576 համարանիշի ավտոմեքենային և 35-ամյա Հարություն Ստեփանյանին պատկանող BMW մակնիշի 34 MQ 921 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Տերոյանն ու նրա ուղևոր և համագյուղացի, 30֊ամյա Հակոբ Թառոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին ասել են , որ 06֊ի վարորդը եղել է ոչ սթափ։ Քննիչի որոշմամբ Ա․ Տերոյանից վերցվել է արյան նմուշ՝ պարզելու նրա սթափության աստիճանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW֊ի վարորդ Հ. Ստեփանյանը աշխատում է «Հայէկոնոմբանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության Շիրակի մասնաճյուղում՝ որպես տնօրեն։
Նմանատիպ նյութեր
9445 դիտում
23:00 05-08-2014
Ըստ հավաքվածների Երևանում 56-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
12465 դիտում
22:32 18-05-2014
Շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ. ըստ հավաքվածների Lexus-ի ղեկին եղել է երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ