1343 դիտում
19:59 06-08-2014
Գոլազուրկ ոչ-ոքի` Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների խաղում
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների միջև տեղի ունեցավ երկրորդ ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել էր 1:0 հաշվով:
Կողմերի միջև կայացած այսօրվա խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 13-րդ րոպեին, երբ Ղուկաս Պողոսյանը շրջանցեց մրցակցի 3 ֆուտբոլիստների և հարվածեց դարպասին, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ նպատակակետից: Առաջին խաղակեսի վերջնամասում տարածքային առավելությանը տիրեցին հյուրերը, սակայն չկարողացան իրական գոլային պահեր ստեղծել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Փոխարենը աչքի ընկնելու համար հիանալի պահ ստացավ Գևորգ Լոռեցյանը, ում մոտ 20 մետրից կատարած հարվածից գնդակը հպվեց դարպասաձողին: Խաղավարտից երկու րոպե առաջ մրցավարը երկու կարմիր քարտ ցույց տվեց Իրանի հավաքականի խաղացողներին: Նախ սիմուլյացիայի համար 2-րդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ֆարշեդ Եսմաիլին, իսկ այնուհետև մրցավարին հրելու համար կարմիր քարտով պատժվեց նաև Բեհնամ Բարզայը:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
11:19 06-12-2014
Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ֆիորենտինա» - «Յուվենտուս» խաղում. տեսանյութ
8147 դիտում
21:04 25-03-2016
Հայաստան-Բելառուս` գոլազուրկ ոչ-ոքի. Բերեզովսկին հրաժեշտ տվեց հավաքականին և ստացավ «Toyota Prado» մեքենա. տեսանյութ
7306 դիտում
17:37 14-10-2017
Անգլիայի առաջնություն. «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` գոլազուրկ ոչ-ոքի. ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2176 դիտում
22:11 13-10-2024
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն
1528 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1882 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր