1952 դիտում
21:46 06-08-2014
Շարունակվում է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը
Աղվերանում իր աշխատանքներն է շարունակում Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որի երկրորդ օրվա մեկնարկին ելույթով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով ներկայացրել է ՀՀ կրթական քաղաքականությունը և բարեփոխումների ընթացքը:
Նախարարի տեղակալը, մասնավորապես, ներկայացրել է հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտներում վերջին տարիներին իրականացված աշխատանքները, որից հետո պատասխանել է մասնակիցներին հուզող մի շարք հարցերի:
Դրանք, մասնավորապես, վերաբերել են ընդունելության քնննությունների հարցաշարերի, կրկնուսույցների առկայության, դիմորդների թվի նվազման, բուհերում միասնական ֆակուլտետների վերականգնման, ավագ դպրոցների ընթացքի, ներառական կրթության խնդիրներին:
Մասնակիցներին առավելապես հետաքրքրում էր փոխնախարարի կարծիքը` սահմանամերձ գյուղերում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, բուհական դասագրքերի հայերեն բովանդակության, ինչպես նաև Ջավախքի դպրոցներում հայերեն դասագրքերի խնդիրների վերաբերյալ:
Խորհրդաժողովին ելույթ է ունեցել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանը, ով ներկայացրել է Կրթական բարեփոխումների ընթացքը ԼՂՀ-ում:
Նա, մասնավորապես, նշել է, որ ներկայումս որպես ձևով ինքնուրույն, բայց բովանդակությամբ ընդգրկված լինելով Հայաստանի կրթության և գիտության ոլորտի միասնական տարածքում, արցախյան դպրոցը համաքայլ իրականացնում է ոլորտի բարեփոխումները` համահունչ եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու սկզբունքներին:
«ԼՂՀ-ում կրթությունը, համարվելով գերակա ոլորտ, իշխանությունների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ ապահովվել է կրթական բոլոր աստիճանների` նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կթրության ներդաշնակ գործունեություն, որի նպատակն է կրթության որակի և արդյունավետության բարձրացումը:
Արցախի կրթական համակարգի պահպանման և զարգացման գոծում ցուցաբերած աջակցության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ կառավարությանը և Սփյուռքին` Արցախի կրթության ոլորտի, օրենսդրական դաշտի բարեփոխումների հաջող գործընթացի, մասնագիտական և մեթոդական օժանդակության, դպրոցաշինության, գույքով և ուսումնալաբորատոր սարքավորումների, ժամանակակից տեխնոլոգիական սարքերով ապահովման, մասնագետների վերապատրաստման գործում Արցախ աշխարհի բարգավաճմանը նեցուկ կանգնելու համար»,-դիմելով խորհրդաժողովի մասնակիցներին` նշել է ԼՂՀ ԿԳ նախարարը:
Խորհրդաժողովին ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. արտաքին հարաբերությունների ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող աշխատանքի մասին» թեմայով:
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
16:18 01-08-2016
Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը
2532 դիտում
19:15 02-08-2018
Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը Հայաստանում է համախմբել 24 երկրի 120 ներկայացուցչի
1397 դիտում
15:42 22-08-2022
Համահայկական կրթական խորհրդաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առկա խնդիրների լուծմանը
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր