2990 դիտում
13:54 07-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին են հայտնում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:
Նմանատիպ նյութեր
12485 դիտում
14:05 22-08-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ
1844 դիտում
11:23 06-02-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Այս բաժնից
1072 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1858 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
685 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ