211652_close_icon
views-count1381 դիտում article-date 23:58 07-08-2014

Դոնեցկում գնդակոծման հետևանքով զոհվել է 4 մարդ

Դոնեցկում այսօր գրանցված գնդակոծման հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով քաղվարչության մամլո ծառայությանը։ Ըստ առողջապահության մարզային դեպարտամենտի տվյալների՝ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 18 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին, այսօր ուկրաինական ուժայինների կողմից հրետանային ռմբակոծման հետևանքով տուժել էր քաղաքի կենտրոնական հատվածը։

Նմանատիպ նյութեր