3397 դիտում
13:26 09-08-2014
Մեզ արյան ծովեր պետք չեն, հետեւաբար դեմ եմ պատերազմին. գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Մեզ արյան ծովեր պետք չեն: Ժողովրդին պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պատրաստել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Միաժամանակ նշեց, որ չի կարծում, թե պատերազմ կվերսկսի:
«Պարզապես հիմա կողմերին նախապատրաստում են զիջումներին: Ավելին` ինչ ձեւի զիջումների էլ որ գնան, երկու կողմերի հասարակությունն էլ դժգոհ է լինելու: Ես ինքս պատերազմին դեմ եմ: Եթե ադրբեջանական կողմը, օրինակ, տա հարյուր զոհ, մենք կունենանք մեկ զոհ: Միեւնույնն է այդ կորուստը իմ համար ավելի մեծ է»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ ինքը կողմ է բանակցային տարբերակին, իսկ մեր դիվանագիտությունը պետք է այնքան ճարպիկ գործի, որ որքան հնարավոր է այդ բանակցությունները մեր օգտին ծառայեցնի:
Նմանատիպ նյութեր
5600 դիտում
17:58 02-05-2014
Գործարար Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկով է դիմում
13532 դիտում
18:06 01-10-2014
Գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նոր կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը Գինեսի ռեկորդների գրքում կգրանցվի
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված